Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

ԼՈՒՐԵՐ: Իրադարձություններ Հայաստանում

Հագնվեք եղանակին համապատասխան. ԱՆ-ը զգուշացնում է

Եվրոպական տարածաշրջանում գրիպի և սուր շնչառական վարակների առումով համաճարակային իրավիճակը լարված չէ, այն չափավոր լարվածության է: Առողջապահության համաշխարհային կազմակերպության տվյալների համաձայն` եվրոպական տարածաշրջանի շուրջ 27 երկիր հաղորդել է գրիպի և սուր շնչառական վարակների ինտենսիվ շրջանառության մասին: Կան երկրներ, որտեղ առանձին վարչական միավորներում են զգալի թվով դեպքեր արձանագրվում, իսկ երկրում ընդհանուր իրավիճակը լարված չէ: Ռուսաստանի Դաշնությունում և Վրաստանում ևս գրիպի ինտենսիվությունը բարձր է:

Սուր շնչառական վարակների բարձր ինտենսիվություն է արձանագրվել Շվեդիայում, Լյուքսեմբուրգում, Իտալիայում, Հունաստանում, Վրաստանում, Խորվաթիայում, Ալբանիայում:

Ինչ վերաբերում է Հայաստանի Հանրապետությունում գրիպի և սուր շնչառական վարակների համաճարակային իրավիճակին, ապա պետք է նշել, որ իրավիճակը համեմատաբար հանգիստ է` հիմք ընդունելով օրական մոնիտորինգի տվյալները, որն իրականացվում է 2010 թվականի հոկտեմբերից:

Առողջապահության նախարարության մամուլի ծառայությունից հայտնում են, որ դպրոցներում և նախադպրոցական կազմակերպություններում շարունակվում է դեռևս 2010 թվականի հոկտեմբերից սկսված հիվանդացության մոնիտորինգը, անհրաժեշտության դեպքում կազմակերպվում և իրականացվում են կանխարգելիչ միջոցառումներ: Նշված կազմակերպություններում սուր շնչառական վարակներով բացակայությունները ցածր են:

Գրիպով կամ սուր շնչառական վարակներից խուսափելու նպատակով ՀՀ առողջապահության նախարարությունը կրկին հիշեցնում է`

• խուսափեք հիվանդների հետ շփումից,

• եթե հիվանդ եք, ապա մնացեք տանը,

• եթե հիվանդ եք, հրավիրեք տեղամասային մանկաբույժին, թերապևտին կամ ընտանեկան բժշկին, մի զբաղվեք ինքնաբուժմամբ,

• հագնվեք եղանակին համապատասխան,

• պահպանեք հազի և/կամ փռշտալու վարվելակարգը,

• օգտագործեք հնարավորինս շատ հեղուկ,

• հաճախակի օդափոխեք փակ տարածքները:

Աղբյուր. aysor.am
med-practic.com կայքի ադմինիստրացիան տեղեկատվության բովանդակության համար

պատասխանատվություն չի կրում
Loading...

 

Հետևե′ք մեզ ֆեյսբուքում

  ԽՄԲԵՐ   ԷՋԵՐ      

Med-Practic.com
Med-Practic Հոգեկան
առողջություն
 
Կլինիցիստ Գիտական
բժշկություն
Ոչ ավանդական
բժշկություն
 
ԳԼԽԱՎՈՐ
ԷՋ
Կոսմետոլոգիա Սեռական
առողջություն
 
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ